Թուրքիա ռուսական գազի մատակարարումների մեկ քառորդը կվճարի ռուբլիով՝ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Մենք պատրաստ ենք ձեզ հետաքրքրող բոլոր ոլորտներում զգալիորեն ավելացնել մեր առաքումները Թուրքիայի Հանրապետություն։ Եվ, ինչպես գիտեք, մոտ ապագայում պետք է ուժի մեջ մտնի Թուրքիա ռուսական ծագման բնական գազի մատակարարման մասին մեր պայմանագիրը, որի շրջանակում վճարումների 25 տոկոսը կկատարվի ռուբլիով։ Հարցերը, որքան հասկանում եմ, համաձայնեցված են»,- ասել է նա։
Բացի այդ, նախագահը նշել է, որ Անկարան հուսալիորեն կատարում է ռուսական վառելիքի տարանցման հետ կապված իր պարտավորությունները։
«Եվրոպա մատակարարումները ընթանում են «Թուրքական հոսք»-ով՝ առանց ձախողումների»,- ասել է Պուտինը։





























