Երկրորդն օրն անընդմեջ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում արտարժույթի առուվաճառքի գործարք տեղի չի ունենում: Նման բան այս տարի տեղի է ունենում երկրորդ անգամ:

Գործարքները չկայանալու հիմնական պատճառը դոլարի առաջարկի բավական բարձր փոխարժեքն է` 1դոլար/369 դրամ: Սակայն ի տարբերություն երեկվա` պահանջարկի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 368.5 դրամ: Սա նշանակում է, որ, թեեւ գործարքների բացակայությանը, դոլարն իրականում արժեւորվում է:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը արժեւորման միտում է դրսեւորում երեկվանից, այսօր արդեն որոշ փոխանակման կետերում կանխիկ դոլարի համար առաջարկվել է 368 դրամ, իսկ վաճառքի գինը բարձրացվել է մինչեւ 370 դրամ: