Աբխազիայում անցկացվող նախագահական ընտրություններին ներկա են նաեւ հայ դիտորդներ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Սուրեն Կերսելյանը` հավելելով, որ դիտորդներ կան Սուխումիի, Գագրայի, Գուդաուտի եւ այլ շրջանների ընտրատեղամասերում:

Նշենք, որ Աբխազիայի կենտրոնական ընտրատեղամասի տվյալներով, տեղական ժամանակով ժամը 16:00-ի դրությամբ ներկայացել են ընտրողների 48 տոկոսը: «Համայնքը հավասարապես կիսում է ամբողջ երկրի ընտրողների ակտիվությունը եւ հետաքրքրվածությունը ընտրությունների նկատմամբ», -հայտնել է Կերսելյանը:

2003 թ. Աբխազիայի վիճակագրական տվյալներով, հայերը հանրապետության թվով երկրորդ էթնիկ հանրությունն են:

Հիշեցնենք, որ Աբխազիայում արտահերթ ընտրություններեն անցկացվում Սերգեյ Բաղապշի վաղաժամ մահվան պատճառով: Նախագահական պայքարին մասնակցում են երեք թեկնածուներ` փոխնախագահ, նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Անկվաբը, վարչապետ Սերգեյ Շամբան եւ ընդդիմադիր «Ժողովրդական միասնության ֆորումի» առաջնորդ Ռաուլ Խաջիմբան: