Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով վնասվել է երկու դպրոց։ Այս մասին սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա տեղեկացրել է վերականգնողական աշխատանքների իրականացման եւ ուսումնական գործընթացը վերսկսելու պլանների մասին։

Պաշտոնյան ավելացրել է, որ հասցված վնասի չափը ճշտվում է։

Անդրեասյանը ուսումնական հաստատությունների թիրախավորումն անընդունելի է անվանել։

«Մենք ԱԳՆ-ի միջոցով մեր միջազգային գործընկերներին ենք հասցրել տեղեկություն այս ավերածությունների մասին»,- ընդգծել է փոխնախարարը։