Վրաստանը լեհական ընկերության հետ համատեղ դրոնների արտադրություն կսկսի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձե։
«Լեհական ընկերության հետ բոլոր պաշտոնական գործընթացներն ավարտվել են»,-ասել է նախարարը։
Բուրչուլաձեն չի նշել լեհական արտադրողի անունը, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։




























