Տաջիկստանի եւ Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարներ Սայմումին Յաթիմովը եւ Կամչիբեկ Տաշիեւը բանակցություններ են վարել, որոնց արդյունքում ստորագրել են արձանագրություն, որը նախատեսվում է զորքերը հետ քաշել սահմանային գծից։

Ինչպես հայտնում է «Sputnik-Տաջիկստանը»՝ հղում անելով Սուղդի շրջանի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Մուզաֆար Յունուսովին, հանդիպումը տեղի է ունեցել Գյուլիսթոնի սահմանային անցակետի տարածքում։ Կողմերը քննարկել են հանրապետությունների սահմանամերձ շրջաններում կայունության ապահովման, հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը։

Զրույցի արդյունքում ստեղծվել է խաղաղության արձանագրություն՝ բաղկացած երեք կետից.

  1. սահմանային գծից զորքերը հետ են քաշվում մշտական տեղակայման վայրեր,

2. երկու երկրների սահմանին մնում են միայն սահմանապահ ջոկատները,

3. շարունակվում է սահմանային խնդիրների լուծման գործընթացը, սահմանամերձ գոտում իրավիճակի կարգավորումը։

Հերթական սրումը Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ի առավոտյան։ Կողմերը միմյանց մեղադրել են գնդակոծության մեջ։ Սահմանի գրեթե ողջ երկայնքով ամբողջ օրը կատաղի մարտեր են մղվել, եւ միայն գիշերը ձեռք է բերվել հրադադար։ Սեպտեմբերի 17-ի առավոտյան պարբերական բախումները վերսկսվել են։

Ղրղըզական կողմի տվյալներով՝ մարտերի հետեւանքով զոհվել է երկրի 59 քաղաքացի, վիրավորվել՝ 163-ը։ Տաջիկստանը հայտնել է 41 զոհերի եւ մի քանի տասնյակ վիրավորների մասին: