Հունաստանն ու Կիպրոսը պաշտպանում են Հայաստանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կուլիսներում Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իոաննիս Կասուլիդիսի հետ հանդիպումից հետո։
Նա նշել է, որ այսօր տեղի է ունեցել Հունաստանի, Կիպրոսի եւ Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ «Այս համատեքստում մենք հնարավորություն ունեցանք եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի արտգործնախարարի հետ։ Նա մեզ տեղեկացրեց, թե ինչ է կատարվում Հարավային Կովկասում, եւ մենք հնարավորություն ունեցանք համատեղ ձեւակերպել մեր հաստատուն դիրքորոշումը՝ ի պաշտպանություն Հայաստանի անկախության եւ տարածքային ամբողջականության։ Ցանկացած ռեվիզիոնիզմ, որտեղից է այն գա, որ երկրից էլ սկսվի, եւ, ըստ էության, էներգետիկ իրավիճակը որոշակի պետությունների դեմ որպես զենք օգտագործելու փորձից՝ տեղում փոփոխություններ փորձելու համար, կհանդիպի մեր դիմադրությանը»,- նշել է նա։
Նրա խոսքով, Հունաստանին ու Կիպրոսին միշտ միավորել է նվիրվածությունը միջազգային իրավունքին, բոլոր պետությունների անկախության եւ տարածքային ամբողջականության իրավունքներին եւ, իհարկե, միջազգային ծովային իրավունքին:





























