Աբխազիայի նախագահի ընտրությունները, որ տեղի են ունեցել օգոստոսի 26-ին, կայացած են ճանաչվել։
Ժամը 16։30-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է բնակչության ավելի քան 51 տոկոսը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։Աբխազիայի նախագահի պաշտոնին են հավակնում հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Անկվաբը, վարչապետ Սերգեյ Շամբան եւ ընդդիմադիր գործիչ Ռաուլ Խաջիմբան։




























