Տնօրենների խորհրդի որոշմամաբ «Ռուսական վենչուրային ընկերության» նախագահ է ընտրվել Ռուբեն Վարդանյանը։ Վարդանյանը նաեւ «Տրոյկա Դիալոգ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է։

«Ռուսաստանի վենչուրային ճյուղը այսօր կայացման փուլում է։ Հուսով եմ, որ իմ գիտելիքները եւ փորձը կօգնեն արագացնել այդ գործընթացը, ավելացնել արդյունավետությունը»,- ասել է Վարդանյանը։

Ինչպես հայտնում է Venture-News-ը, 2011 թվականի հունիսի 30-ին «Ռուսական վենչուրային ընկերության» ԲԲԸ-ն տնօրենների նոր խորհուրդ էր ընտրել։ Դրանում 7 մարդ է ընդգրկվել։

Վարդանյանը մի շարք ընկերությունների՝ «ԱվտոՎազ» ԲԲԸ-ի, «ԿԱՄԱԶ» ԲԲԸ-ի, «ՆՈՎԱՏԷԿ» ԲԲԸ-ի», Ռոսգոսստրախ» ԲԲԸ-ի եւ Standard Bank Plc-ի տնօրենների խորհուրդների անդամ է։ Նա գլխավորում է նաեւ Հայաստանում գործող «Ամերիաբանկի» տնօրենների խորհուրդը։