ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին ապահովում է տարեկան 1,5 տոկոս տնտեսական աճ։  Այս մասին սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության  արտաքին առեւտրի համառուսաստանյան ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Մուրիլեւ-Սինելնիկովը։ 

Նա հայտնել է ԵՏՄ երկրների ուսումնասիրության արդյունքների մասին։

Ռեկտորի խոսքով՝ Հայաստանը կարողացել է հասնել նման էֆեկտի, թեեւ, ի տարբերություն ԵՏՄ այլ երկրների, ընդհանուր սահմաններ չունի Ռուսաստանի հետ։

«Այս էֆեկտը նաեւ առաջացնում է արտադրության եւ արտահանման աճ, ապահովում է նոր աշխատատեղերի ստեղծում։ Դրան շատ առումներով նպաստում է ընթացակարգերի պարզեցումը, ինչպես նաեւ փոխադարձ առեւտուրը»,-պարզաբանել է նա։