Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մտադիր է Իսրայել այցելել։  Այս մասին նա ասել է Նյու Յորքում ԱՄՆ-ի հրեական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Times of Israel-ը։

Էրդողանը հայտարարել է նաեւ, որ հակասեմականությունը «հանցագործություն է մարդկության դեմ»։

Անցյալ ամիս Թուրքիան եւ Իսրայելը հայտարարել են, որ մտադիր են լիովին վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները, որոնք խզվել էին 2010 թվականին, երբ 10 թուրք ակտիվիստ սպանվեց Մավի Մարմարա նավի վրա իսրայելական գրոհի ժամանակ: