Ֆրանսիական Պամիե (Արեժի դեպարտամենտ) քաղաքում Գրիգորյան ազգանունով մի հայ դատապարտվել է 4 ամսվա ազատազրկման` դանակակռվի համար: Նա հարվածել է իր նախկին ընկերուհու ազգականներից մեկին, հաղորդում է ֆրանսիական «La Dépêche du Midi»-ին:
«Սա պատմություն է մի երիտասարդի մասին, ում բախտը չի բերում: Պատկերացրեք, որ նա հուլիսի 28-ին դուրս է գալիս տնից եւ զբոսանքի ժամանակ փոքրիկ, իսկապես փոքրիկ դանակով խնձոր է մաքրում: Եւ ահա այստեղ նրա բախտը չի բերում. հանդիպում է մի քանի մարդկանց, որոնց հետ է լինում իր նախկին ընկերուհին, ով էլ վեճ է սկսում: Իսկ հետո ինչպիսի անհաջողություն` անծանոթներից մեկը դիտմամբ ընկնում է դանակի վրա: Բայց դուք չեք հավատա. խնձոր այդպես էլ չգտնվեց: Հետո արդեն Հայաստանի քաղաքացի Գրիգորյանը, ով նախկինում ձերբակալված է եղել իր կենակցուհու նկատմամբ բռնության համար, դատարանի առջեւ կանգնեց արդեն դանակի գործադրմամբ բռնության համար, որը նրա ընկերուհու ազգականի համար 8 անաշխատ օր էր արժեցել: Երբ ոստիկանությունը ժամանել էր, Գրիգորյանը դանակը նետել էր աղբամանի մեջ,, սակայն ոստիկանությունը, այնուամենայնիվ, հայտնաբերել էր այն: Ի դեպ, նախկին ընկերուհու հետ վեճը վերաբերել էր բնակարանի վարձակալությանը:Բացի այդ, գողության համար Գրիգորյանի նախկին դատվածությունը եւ առանց իրավունքի մեքենա վարելը նրա օգտին չեն եղել: Գրիգորյանն ասել է, որ չի էլ հասկացել, որ մարդու է վիրավորել, բայց, այդուհանդերձ, դանակից փորձել է ազատվել:Դրա համար էլ դատախազը պահնաջել է վեց ամսվա ազատազրկում` խիստ մեկուսացված ռեժիմով: Ի վերջո, Գրիգորյանը վաստակել է չորս ամսվա ազատազրկում»,–գրում է թերթը:




























