Երեկ` օգոստոսի 26-ին, Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան առջեւ տեղի ունեցած ցույցի մասնակիցները ձերբակալվել են, այդ մասին հաղորդում է ադրբեջանական FaktXeber.com կայքը: Կայքը նշում է, որ սկզբում ոստիկանները ձերբակալել են 30 հոգու, սակայն ավելի ուշ նրանցից շատերին բաց են թողել:

Ձերբակալվածներից 5-ի դեմ դատարանի որոշմամբ տարբեր պատժաչափեր են սահմանվել: Այսպես, հոգեւորականներ Տովհիդ Իբրահիմովին` 7, իսկ Էլխան Հուսեյնովին 5 ժամ պահել են բանտախցում: Մնացած 3-ը սահմանված տուգանքը վճարելուց հետո ազատ են արձակվել:

Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 26-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հոգեւորականներն ակցիա են կազմակերպել Ադրբեջանում Իսրայելի դեսպանության առջեւ: Ակցիան անց է կացվել «Օժանդակել հիջաբներին. հիջաբը մեր պատիվն է, նրա դեմ ոտնձգություններ կատարողի ձեռքը պետք է կտրել» կարգախոսի ներքո: