ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանին մեղադրել է ՄԱԿ-ի անդամակցության հիմնական սկզբունքները խախտելու մեջ եւ նշել, որ Մոսկվան «անպատասխանատու կերպով սպառնում է» միջուկային զենք կիրառել։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամը ներխուժեց հարեւան երկիր, փորձեց վերացնել ինքնիշխան պետությունը երկրի երեսից: Ռուսաստանն անամոթաբար խախտեց ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքները»,-ասել է Բայդենը ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի շրջանակում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանին «ոչ ոք չի սպառնացել»:





























