Եկատերինբուրգի «Իսեթ» աշտարակը ներկվել է հայկական դրոշի գույներով՝ Հայաստանի Անկախության տոնի առթիվ։ Այս մասին հայտնել է  ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը։   

«Իսեթ» աշտարակը  Ռուսաստանի ամենաբարձր շենքն է Մոսկվայից եւ Սանկտ Պետերբուրգից դուրս: 209 մ բարձրությամբ շենքը գտնվում է  Եկատերինբուրգ քաղաքի բիզնես թաղամասի տարածքում։