Ռուսաստանի Դաշնությունը համաձայնություն է տվել Լին Թրեյսիին Մոսկվայում ԱՄՆ դեսպան նշանակմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Համաձայնությունը մենք տվել ենք: Նրանք համաձայնություն էին խնդրել դրա համար արդեն որոշակի ժամանակ առաջ»,- ասել է Ռյաբկովը լրագրողներին։
2022-ի սեպտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանին որպես Մոսկվայում դիվանագիտական առաքելության նոր ղեկավար ներկայացրել է Լին Թրեյսիին։
Ավելի վաղ Թրեյսիի թեկնածությունն առաջադրել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այժմ նա Հայաստանում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն է։





























