Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի վրա անընդունելի են, հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան՝ ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի նիստում։
Դիմելով խոսնակին՝ Կոստան դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա։
«Հաստատվել է մոտ 204 հայ զինծառայողի զոհվելու մասին։ Դա հարձակում է ինքնիշխան տարածքի վրա։ ԱՄՆ խոսնակ Նենսի Փելոսին այցելեց Հայաստան՝ որպես խաղաղ բարգավաճող Հայաստանին Միացյալ Նահանգների հավատարմության խորհրդանիշ»,- նշել է նա։
«Ահա թե ինչու ես պնդում եմ, որ Հայաստանի եւ Արցախի համար ականազերծման եւ այլ օգնություն ներառվի 2023թ. ֆինանսական տարվա բյուջեում։ Մենք պետք է լինենք Հայաստանի ժողովրդի կողքին բոլոր ճիշտ պատճառներից ելնելով», ավելացրել է Կոստան։




























