2011թ. առաջին կիսամյակում Երեւանի ԱՐՄԵՆԱԼ ֆոլգոյագործական գործարանը, որը ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալյան ֆոլգա» եւ «Սայանյան ֆոլգա» ընկերությունների հետ կազմում է ՌՈՒՍԱԼ-ի առաջին ստորաբաժանումը, թողարկել է 13 հազար 110 տոննա արտադրանք, ինչը 8,2 տոկոսով ավելին է քան նախորդ տարի, NEWS.am-ին հաղորդել էր ընկերության մամուլի ծառայությունից:
Արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 12 հազար 602 տոննա, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 4 տոկոսով: ԱՐՄԵՆԱԼ-ի արտահանումը գումարային արտահայտությամբ աճել է 19 տոկոսով, մինչեւ 45,1 մլն դոլարի:




























