Բանակում տեղի ունեցած միջադեպերի մեղավորները պետք է բացահայտվեն եւ խստորեն պատժվեն։ Օգոստոսի 30-ին տեղի ունեցած ճեպազույցի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Պնախարար Սեյրան Օհանյանը։
Նշելով, որ ձեռքբերումներին զուգահեռ՝ հայկական բանակում լինում են նաեւ միջադեպեր եւ հանցագործություններ, նա ընդգծեց, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհրաժեշտ է բացահայտել մեղավորների արարքի պատճառներն ու դրդապատճառները եւ նրանց պատասխանատվության ենթարկել։
Ինչպես նշեց նախարարը, նմանօրինակ յուրաքանյուր դեպք ողբերգություն է ոչ միայն զոհվածի հարազատների, այլ նաեւ զինված ուժերի ղեկավարության համար. «Ոչ մի հանցագործություն եւ արտակարգ պատահար անպատիժ չի մնա»։
Նրա խոսքով, միջադեպերի առումով ամենալավը եղել է 2007 թվականը, երբ կորուստները նվազագույնն են եղել։ «Հաջորդած տարիներին դրանք ավելի շատ են եղել։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակին գրեթե կիսով չափ քիչ, քան 2010 թվականին։ Միջադեպի առնչությամբ ոչ միայն քրեական գործ է հարուցվում, այլ նաեւ ծառայողական քննություն է անցկացվում, եւ բոլոր մեղավորները պատժվում են»։



























