Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկումներ կանցկացնի «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմական գործողությունները, ներառյալ բնակավայրերին եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածները» թեմայով։

Աշնանային նստաշրջանը մեկնարկել է այսօր՝ Ստրասբուրգում, եւ կտեւի մինչեւ հոկտեմբերի 14-ը։ Նստաշրջանի ընթացքում ելույթ կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նստաշրջանին կմասնակցեն նաեւ Իռլանդիայի նախագահ Մայքլ Դ. Հիգինսը եւ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ինյացիո Կասիսը, ինչպես նաեւ Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման: