Ներկայումս Հայատանում իրականացվում են ընդերքից ռադիոակտիվ ռադոն գազի արտազատման ուսումնասիրություններ: Այդ մասին «Էկոլուրին» հայտնել են ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեից:
Հայաստանի 106 բնակավայրերում, մասնավորապես` Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում (այդ գյուղի մերձակայքում են իրականացվում ուրանի որոնման աշխատանքները) տեղադրվել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից ստացված 400 հատ ռադոն գազի հետքային դետեկտորներ: Դրանք հիմնականում տեղադրվում են դպրոցներում եւ մանկապարտեզներում:
Ներկայումս տվյալները հավաքվել են եւ պատրաստվում են վերծանման նպատակով ուղարկվել դետեկտորներն արտադրող Շվեդական «Gammadata Instrument AB» կազմակերպություն:




























