Ուկրաինան դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումը՝ էներգետիկ օբյեկտների վրա ռուսական հրթիռային հարձակումների պատճառով։ Այս մասին ասվում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Այսօրվա հրթիռային գնդակոծությունները, որոնք վնասել են ջերմային գեներացիան եւ էլեկտրական ենթակայանները, ստիպում են Ուկրաինային դադարեցնել էլեկտրաէներգիայի արտահանումը 2022 թվականի հոկտեմբերի 11-ից՝ սեփական էներգահամակարգը կայունացնելու համար»,- պարզաբանել է էներգետիկայի նախարարությունը։

Նույնիսկ այն բանից հետո, երբ Զապորոժիեի ատոմակայանը կանգնեցվել է, Ուկրաինան կատարել է էլեկտրաէներգիայի արտահանման հարցում իր պարտավորությունները եվրոպացի գործընկերների հանդեպ, ընդգծել են նախարարությունում։