Համակարգիչների համաշխարհային վաճառքն անկում է ապրում, ասվում է IDC-ի զեկույցում։

Վերլուծաբանների խոսքով՝ համակարգիչների առաքումները 2022 թվականի երկրորդ եռամսյակում նվազել են 15,3 տոկոսով՝ 2021 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ: Նշված ժամանակահատվածում առաքվել է 74,3 միլիոն միավոր տեխնիկա։ Փորձագետների կարծիքով՝ սպառողների պահանջարկը մնում է ցածր, ինչի կապակցությամբ համակարգիչներ արտադրողները ստիպված են հավելյալ միջոցներ ներդնել։

Երկրորդ եռամսյակում Lenovo-ն մնացել է շուկայի առաջատարը՝ 22,7 տոկոս մասնաբաժնով։ Երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են HP-ն եւ Dell-ը՝ 17,1 եւ 16,1 բաժնետոմսերով։ Դրանց հաջորդում են Apple-ը՝ 13,5 տոկոս, Asus-ը՝ 7,5 տոկոս։