Նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Միացյալ Նահանգները պետք է «վերագնահատի» իր հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ, հատկապես հաշվի առնելով արդյունահանումը կրճատելու OPEC+ նավթային կարտելի որոշումը:

«Կարծում եմ՝ նախագահը շատ հստակ հասկացրել է, որ մենք պետք է շարունակենք վերագնահատել այդ հարաբերությունները»,- CNN-ին ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ «Եվ, իհարկե, դա կապված է ՕՊԵԿ-ի որոշման հետ»:

ՕՊԵԿ+-ը անցյալ շաբաթ հայտարարել է, որ նավթի գները բարձրացնելու համար զգալիորեն կրճատելու է արդյունահանումը:

Քիրբին ասել է, որ Բայդենը «պատրաստ է աշխատել Կոնգրեսի հետ, քանի որ մենք մտածում ենք այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն մեր հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ»:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, երկուշաբթի օրը ԱՄՆ-ին կոչ է արել «անհապաղ սառեցնել Սաուդյան Արաբիայի հետ մեր համագործակցության բոլոր ասպեկտները, ներառյալ զենքի ցանկացած վաճառք եւ անվտանգության ոլորտում համագործակցությունը, ի լրումն նրա, ինչ բացարձակապես անհրաժեշտ է ԱՄՆ անձնակազմի եւ շահերի պաշտպանության համար»:

«Բայդենը պատրաստ է «անհապաղ» բանակցություններ սկսել Կոնգրեսի հետ»,- ասել է Քիրբին։