ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին կոչ է արել դադարեցնել Մինսկին Ուկրաինայի հակամարտության մեջ ներգրավելը։ Այս մասին նա տեղեկացրել է ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանությունների նախարարների երկօրյա նիստի սկսվելուց առաջ։
Ինչպես հայտարարել է Սթոլտենբերգը, նա սպասում է, որ «Լուկաշենկոյի վարչակարգը կդադարի հակամարտության համամասնակից լինել»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները գիտեն, որ «Բելառուսն օգտագործվել է որպես պլացդարմ Ուկրաինան հրթիռակոծելու համար»։
Մինչ այդ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Ուկրաինան մշտապես սադրանքներ է իրականացնում ուկրաինա-բելառուսական սահմանին։ Նրա խոսքով՝ Կիեւը 15 հազար զինվորական է նետել Բելառուսի սահմանների մոտ։
Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականները սահմաններին անցակետեր եւ կրակադիրքեր են ստեղծում՝ պատնեշներ դնելով ճանապարհներին։





























