Եվրահանձնաժողովը անդամ պետություններին խորհուրդ է տվել անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալ Բոսնիա եւ Հերցեգովինային, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհելին Եվրախորհրդարանի հանձնաժողովին ասել է, որ Եվրահանձնաժողովը «խորհուրդ է տալիս թեկնածուի կարգավիճակ տալ» անդամ պետություններին՝ մի շարք հիմնարար բարեփոխումներ անցկացնելու պարտավորությամբ:

Բոսնիա եւ Հերցեգովինայում անհամբեր սպասում էին այս հանձնարարականին, քանի որ, անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում հետ էր մնում Բալկանյան մի շարք այլ պետություններից: