Գերմանիան գալիք տարի եւս երեք ՀՕՊ համակարգ կտրամադրի Ուկրաինային։ Կիեւին խոստացված առաջին IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգը ժամանել է Ուկրաինա, եւս երեք նման համակարգեր կմատակարարվեն հաջորդ տարի։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիսթին Լամբրեխտը, գրում է Reuters-ը։
«Շատ կարևոր է աջակցել Ուկրաինային հրթիռային հարվածների դեմ պայքարում, այն տեռորի դեմ, որին ենթարկվում է բնակչությունը»,-ասել է նա։




























