Սաուդյան Արաբիան հերքում է նավթի արդյունահանումը նվազեցնելու ՕՊԵԿ+-ի որոշման քաղաքական դրդապատճառը։ Այս մասին ասվում է Թագավորության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Սաուդյան Արաբիայի Թագավորության կառավարությունն ամբողջությամբ հերքում է այս հայտարարությունները, որոնք հիմնված են ոչ թե փաստերի, այլ ՕՊԵԿ+-ի որոշումը որպես զուտ տնտեսական շրջանակից դուրս ներկայացնելու փորձի վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Թագավորության ԱԳՆ-ն աջակցություն է հայտնել  Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ բանաձեւերին եւ երկրների ինքնիշխանության վերաբերյալ ՄԱԿ-ի կանոնադրության հիմքում ընկած սկզբունքներին: