Եվրոպական արտաքին գործերի ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է, թե Եվրամիությունը միշտ ասել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում միջուկային զենքի ցանկացած կիրառման հետեւանքները կլինեն ամենալուրջը, միության երկրները պատրաստվում են ցանկացած անկանխատեսելի իրավիճակի։

Միջուկային զենքի կիրառման դեպքում կլինի իրավիճակի ամբողջական փոփոխություն։ Դա արդեն բազմիցս ասվել է ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի եւ այլ ներկայացուցիչների կողմից... Մենք՝ որպես ԵՄ, եւ անդամ երկրները, պատրաստվում ենք ցանկացած անկանխատեսելի իրավիճակի»,- ասել է Ստանոն:

Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ միջուկային զենքով Ուկրաինայի դեմ հարձակումը հզոր ռազմական պատասխան կառաջացնի Հյուսիսատլանտյան դաշինքի, Եվրամիության եւ ԱՄՆ-ի կողմից։ Նրա խոսքով՝ պատասխանը կլինի ոչ թե միջուկային, այլ բավական հզոր, ինչը կհանգեցնի ռուսական բանակի ոչնչացմանը։