Թուրքիան դրական է պատասխանել գազային հանգույց ստեղծելու ՌԴ նախագահի գաղափարին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ  Դմիտրի Պեսկովը։ 

«Շատ դրական արձագանք եղավ, շահագրգիռ արձագանք»,-ասել է նա։

Ավելի վաղ Պուտինն ասել է, որ Ռուսաստանը կարող է գազի տարանցումը «Հյուսիսային հոսքից» տեղափոխել Սեւծովյան տարածաշրջան եւ Թուրքիա։