ՌԴ արտգործնախարար Լավրովը ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում գործընկերներին տեղեկացրել է Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի, ազատագրված տարածքներում հանրաքվեների արդյունքների եւ ՌԴ դրանց մուտքի մասին։
ԱՊՀ երկրների ԱԳՆ ղեկավարները մտքեր են փոխանակել արդի միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ եւ նշել կազմակերպության շրջանակում ապագա համագործակցության առանցքային ոլորտները: «Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին։ Սերգեյ Լավրովը գործընկերներին մանրամասն տեղեկացրել է հատուկ ռազմական գործողության ընթացքի, ազատագրված տարածքներում հանրաքվեների արդյունքների եւ դրանց Ռուսաստան մուտք գործելու մասին»։
Հանդիպման արդյունքում ընդունվել են կարեւոր որոշումներ՝ ուղղված իրավապահ, մշակութային, հումանիտար եւ մարդու իրավունքների ոլորտներում ինտեգրացիոն կապերի ամրապնդմանը։ Հաստատվել է Համագործակցության անդամ պետությունների երեխաների իրավունքների հանձնակատարների հանձնաժողովի կանոնակարգը, որը կնպաստի «երեխաների օմբուդսմենների» միջոցով ավելի սերտ կապերի հաստատմանը։




























