Զորքերի տարածաշրջանային խմբավորումներից Ռուսաստանի Դաշնության զինվորականների առաջին էշելոնները ժամանել են Բելառուս։ Այս մասին հայտնում է Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ զորքերի տարածաշրջանային խմբավորում ստեղծելու որոշումն ընդունվել եւ իրականացվում է մի նպատակով՝ Բելառուսի Հանրապետության տարածքում Միութենական պետության պետական սահմանի անվտանգությունն ու պաշտպանությունն ամրապնդելու համար։ Հստակեցվում է, որ որոշումը պայմանավորված է ռազմական ակտիվությամբ, որը չի ընդհատվում հարեւան երկրների սահմանամերձ շրջաններում, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։