Լեհաստանը կարող է 75 միլիարդ եվրոյի տարածաշրջանային օգնություն չստանալ Եվրամիությունից, գրում է Rzeczpospolita թերթը։
Եվրահանձնաժողովը չի փոխհատուցի երկրին ներդրումները 2021-2027 թվականների ԵՄ բյուջեի շրջանակներում համաձայնեցված չորս ծրագրերի շրջանակներում, գրում է թերթը՝ վկայակոչելով տարածաշրջանային եւ քաղաքային քաղաքականության գլխավոր տնօրեն Մարկ Լեմետրի մեկնաբանությունը։ ԵՄ ներկայացուցիչ Ստեֆան դե Կեերսմաքերն ասել է, որ Լեհաստանը չի կատարել միջոցները ստանալու պայմանները։
Միջոցների պոտենցիալ սառեցումը, որն առանցքային դեր է խաղացել Լեհաստանի արագ տնտեսական վերափոխման մեջ 2004 թվականին ԵՄ-ին անդամակցելուց հետո, տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԵՄ-ն արգելափակել է հետհամաճարակային օգնության 35,4 միլիարդ եվրոյի վճարումները: Դա տեղի է ունեցել, երբ Վարշավան հրաժարվել է չեղարկել դատական համակարգի փոփոխությունները, որոնք Բրյուսելի կարծիքով քաղաքական գործիչներին չափազանց մեծ ազդեցություն են տալիս դատարանների վրա եւ խաթարում են օրենքի գերակայությունը:
Յարոսլավ Կաչինսկին, որը գլխավորում է իշխող «Օրենք եւ արդարություն» կուսակցությունը, վերջերս ասել է, թե կասկածում է, որ Լեհաստանը հետհամաճարակային ֆինանսավորում կստանա մինչեւ հաջորդ հոկտեմբերին սպասվող համընդհանուր ընտրությունները:





























