Եվրամիությունը հայտարարել է իրանական իշխանությունների եւ կազմակերպությունների դեմ նոր պատժամիջոցների մասին։

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ՏՏ նախարարի, բարոյական նորմերի պահպանման ոստիկանության եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կիբեռդեպարտամենտի դեմ՝ կապված մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների հետ:

Ընդհանուր առմամբ, իրանցի 97 ֆիզիկական անձ եւ 8 իրանական կազմակերպություն է ներառվել ԵՄ պատժամիջոցների ցուցակում։