Ռուսական «Սու-34» գերձայնային կործանիչ-ռմբակոծիչն ընկել է Կրասնոդարի երկրամասի Եյսկում, օդաչուները կատապուլտի են ենթարկվել, երկուշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«2022 թվականի հոկտեմբերի 17-ին Հարավային ռազմական օկրուգի ռազմական օդանավակայանից ուսումնավարժական թռիչք կատարելու ժամանակ բարձրանալիս «Սու-34» ինքնաթիռ է կործանվել։ Ինքնաթիռն ընկել է Եյսկ քաղաքում։ Ըստ կատապուլտի ենթարկված օդաչուների հաղորդագրության՝ վթարի պատճառը եղել է թռիչքի ժամանակ շարժիչներից մեկի բռնկումը։ «Սու-34»-ի կործանման վայրում՝ բնակելի թաղամասերից մեկի բակում օդանավի վառելիքը բռնկվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։





























