Հայաստանը բանակցություններ է վարում Ռուսաստանի եւ Իրանի հետ`  Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ֆինանսավորման հետ կապված:

Այս մասին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի ժամանակ:

Ըստ կառավարության ղեկավարի՝ Իրան-Հայաստան երկաթուղու նախագծերի մշակման, երկաթգծի կառուցման ժամանակացույցի եւ ֆինանսավորման խնդրով աշխատանքներ են տարվում Իրանի եւ Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների հետ: