Իրանում երկրորդ օրն է՝ շարունակվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի զորավարժությունները, որոնք ընթանում են Արեւելյան Ադրբեջան նահանգի հյուսիսում՝ Արաքսի շրջանի ընդհանուր գոտում, հայտնում է Mehr-ը։

Երեքշաբթի առավոտյան զորավարժությունների շրջան են ուղարկվել նաեւ ԻՀՊԿ ցամաքային զորքերի այլ ստորաբաժանումներ:

Զորավարժությունների երկրորդ օրը նրանց այցելել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրը։

Զորավարժությունների ընթացքում ցուցադրվում է ԻՀՊԿ ցամաքային զորքերի նորագույն առաջադեմ եւ ժամանակակից տեխնիկան։

Զորավարժությունների ուղերձը հարեւան երկրների համար խաղաղությունն ու բարեկամությունն է եւ կայուն անվտանգության ամրապնդումը, իսկ հակառակորդների համար՝ ԻՀՊԿ ցամաքային զորքերի՝   երկրի սահմանները պաշտպանելու եւ ցանկացած սպառնալիքի վճռականորեն արձագանքելու պատրաստակամության ցուցադրումը, ասել է Փաքփուրը: