Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական կառավարման օբյեկտներին եւ էներգետիկ համակարգերին: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։

«Օրվա ընթացքում ՌԴ Զինված ուժերը շարունակել են հեռահար գերճշգրիտ զենքով հարվածների հասցնել Ուկրաինայի ռազմական կառավարման օբյեկտներին եւ էներգետիկ համակարգերին», — ասել է նա:

Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ մեկ օրում ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի ԶՈՒ յոթ կառավարման կետերին։