Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի մոտ 40 տոկոսը լրջորեն վնասված է։ Այս մասին հայտարարել է էներգետիկայի նախարարի խորհրդական Ալեքսանդր Խարչենկոն, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Ցավոք, նոր տվյալներով, ընդհանուր ենթակառուցվածքի մոտ 40 տոկոսը լրջորեն վնասված է։ Վերանորոգման եւ միացման աշխատանքները շարունակվում են, բայց այսօր եւ վաղը պետք է սպասել, որ կլինեն անջատումներ։ Կլինեն ոչ միայն վթարային, այլեւ պլանային անջատումներ՝ ցանցի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար»,- ասել է Խարչենկոն։
Նա եւս մեկ անգամ ուկրաինացիներին հորդորել է խնայել էլեկտրաէներգիան եւ ավելորդ սարքեր չմիացնել։




























