Ադրբեջանը այս գիշեր մեծացրել է հայկական Զինված ուժերի նկատմամբ հրադադարի ռեժիմի խախտման մասշտաբները՝ օգտագործելով նաև ականանետեր։ Այս մասին Twwiter-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ տարածելով ՀՀ ՊՆ-ի այսօրվա հաղորդագրությունը:
«Սա նշանակում է, որ Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի։ Անպատժվելությունը միշտ նոր հանցագործություններ է ծնում»,-հավելել է նա:





























