Իրկուտսկում ավազակները մեքենայի եւ փողի պատճառով կտրել են հայի ձեռքերն ու կրակել ոտքերին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեն։
Ըստ հետաքննության՝ սպանության կազմակերպիչը 35-ամյա Միրո Ուսուբովիչ Միրոյանն է, որն իր հանցակիցների հետ սեպտեմբերի 1-ին դաժանորեն խոշտանգել է տղամարդուն։
Ապա մաչետայի օգնությամբ կտրել են նրա ձեռքերն ու կրակել ոտքերին, սակայն ի վերջո տուժողին հաջողվել է փախչել։ Lenta.ru-ի աղբյուրի փոխանցմամբ՝ բոլոր հարձակվողները նույնպես ազգությամբ հայեր են։ Կոնֆլիկտի պատճառ է դարձել 500 հազար ռուբլու եւ ավտոմեքենայի շուրջ վեճը։
Հանցագործները փորձել են փախչել, սակայն նրանցից երկուսին արագորեն բերման են ենթարկել ոստիկանությունը եւ ԱԴԾ մարզային վարչության աշխատակիցները։ Դատարանը ձերբակալել է երկու կասկածյալի, նրանք փնտրում են հանցագործության կազմակերպչին։ Տուժածը գտնվում է հիվանդանոցում։





























