ԵՄ-ն հավանություն է տվել Իրանի դեմ նոր պատժամիջոցներին՝ Ռուսաստանին ԱԹՍ-երի ենթադրյալ մատակարարման պատճառով։ Թեհրանը բազմիցս հերքել է մեղադրանքները։
Չեխիան, որը նախագահում է ԵՄ Խորհրդում, թվիթերում գրել է, որ ԵՄ դեսպանները համաձայնել են սառեցնել երեք ֆիզիկական անձանց եւ մեկ կազմակերպության ակտիվները, որոնք կասկածվում են Ռուսաստանին իրանական անօդաչու սարքեր մատակարարելու մեջ:
Նույն օրը ավելի ուշ Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան բացահայտել է, որ պատժամիջոցների ենթարկված կազմակերպությունները եղել են անօդաչու թռչող սարքերի արտադրող եւ մատակարար։





























