Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել երեք իրանցի զինվորականների եւ պաշտպանական միջոցներ արտադրող մի ընկերության դեմ՝ Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար:
Պատժամիջոցներ են կիրառվել Իրանի շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի, պաշտպանության փոխնախարար Սեյյեդ Հոջաթոլլահ Քուրեյշիի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Սայիդ Աղաջանիի նկատմամբ։
Այս երեքն «անձնական պատասխանատվություն են կրում» անօդաչու սարքերի տրամադրման համար, որոնք օգտագործվել են Ուկրաինային հարվածելու համար, պնդում է Մեծ Բրիտանիան։
Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կսառեցնի Shahed անօդաչու թռչող սարքերի իրանական արտադրող Shahed Aviation Industries-ի ակտիվները:





























