Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ, նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը  Արցախից բռնազավթած Զանգելանի օդանավակայանի բացմանը գնալու ժամանակ ավտովթարի է ենթարկվել ճանապարհին։

Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ Բինալի Յըլդըրըմի հետ նույն մեքենայի մեջ եղել են եւս 2 հոգի, որոնցից մեկը Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավորներից մեկն է։

Վթարից հետո բոլորը տեղափոխվել են հիվանդանոց։