Իտալիայի նոր վարչապետ Ջորջիա Մելոնին սկսել է կառավարություն ձեւավորել: Նա Լիգա կուսակցության ներկայացուցիչ Ջանկառլո Ջորջետիին նշանակել է էկոնոմիկայի նախարար։ Արտաքին գործերի նախարարությունը կգլխավորի Անտոնիո Տաջանին Forza Italia-ից, գրում է Reuters-ը։
«Իտալիայի եղբայրներ» կուսակցությունից Մելոնին ընթերցել է նախարարների ցուցակը այն բանից հետո, երբ նախագահ Սերջիո Մատարելլան նրան կառավարություն ձեւավորելու մանդատ է հանձնել։
Ներքին գործերի նախարարությունը կգլխավորի անկուսակցական պետական ծառայող Մատեո Պիանտեդոզին, իսկ պաշտպանության նախարարությունը՝ Գվիդո Կրոսետոն՝ «Իտալիայի եղբայրներ» կուսակցության հիմնադիրներից մեկը։





























