ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է մասնակցել 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին, սակայն դեռ պաշտոնական որոշում չի կայացրել։

«Ես դեռ պաշտոնական որոշում չեմ կայացրել, բայց ես մտադիր եմ կրկին մասնակցել ընտրություններին»,-ասել է նա MSNBC-ին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ դեռ ժամանակ կա վերջնական որոշում կայացնելու համար։

Վերջին սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ Դեմոկրատական ​​կուսակցության աջակիցների 75 տոկոսը չի ցանկանում նրան տեսնել որպես նախագահի թեկնածու։

Սեպտեմբերին Yahoo News-YouGov-ի կատարած հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 24 տոկոսն  աջակցում է Սպիտակ տան ղեկավարի վերընտրման ծրագրին, մինչդեռ 59 տոկոսը դեմ է երկրորդ ժամկետով առաջադրվելու նրա ծրագրերին: