Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը եւ պաշտպանության նախարար Քրիսթին Լամբրեխտը խնդրում են 2,2 միլիարդ եվրո հատկացնել՝ Կիեւին ռազմական օգնության համար, գրում է Spiegel-ը՝ հղում անելով Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիսթիան Լինդներին ուղղված նամակին։

2023 թվականի բյուջեով նախատեսվում է գրեթե 700 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնություն հատկացնել Կիեւին։

Բերբոքն ու Լամբրեխտը պահանջում են այդ գումարն ավելացնել մինչեւ 2,2 միլիարդ եվրո:

Նամակում նրանք նշել են, որ «միայն նման բյուջեով հնարավոր կլինի հստակ ցույց տալ, որ Գերմանիան պատասխանատվություն է ստանձնում, որն իրենից ակնկալում են նրա միջազգային գործընկերները»։