Թուրքիայի ԶՈւն-ն ուժեղացրել է Բոսֆորի նեղուցի վերահսկողությունը Սեւ ծովում դրեյֆող ականների պատճառով, գրել է Milliyet թերթը։
Պարբերականի տեղեկացմամբ՝ իրավիճակը նեղուցում վերահսկվում է ծովային պարեկային ինքնաթիռների, ուղղաթիռների եւ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, ինչպես նաեւ ծովից՝ ականաորս-ուռկանային եւ պարեկային նավերի օգնությամբ։ Բոսֆորը վերահսկվում է նաեւ դիտարկման էլեկտրաօպտիկական համակարգերի օգնությամբ։
«Մարտի 6-ին SAS խմբերը վնասազերծել են ընդհանուր առմամբ երեք ական, որոնք հայտնաբերվել են Բոսֆորի նեղուցի մուտքի մոտ, մարտի 28-ին՝ Իգնեադում եւ ապրիլի 6-ին՝ Քեֆկենի մոտ։ Հոկտեմբերի 19-ին SAS թիմերի կողմից ոչնչացվել է եւս մեկ ական, որը հայտնաբերվել էր Քըրքլարելիում՝ Քըյըքյոյի ափին»,- գրել է թերթը։





























