Ռուսական արտադրության հրթիռները եւ իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են Ուկրաինայի էներգետիկ հատվածի ավելի քան մեկ երրորդը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի վերականգնմանը նվիրված տեսահամաժողովի շրջանակում, գրում է Reuters-ը։
Զելենսկին նաեւ ասել է, որ Ուկրաինան դեռեւս «ոչ մի ցենտ» չի ստացել 17 միլիարդ դոլար արժողությամբ արագ վերականգնման ծրագրից։
«Ռուսաստանը ոչնչացնում է ամեն ինչ, որպեսզի դժվարացնի մեր գոյատեւումը ձմռանը»,-ասել է նա։
Տեսահամաժողովին մասնակցել են նաեւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ այլ բարձրաստիճան պատոնյաներ։




























