Պատմությունն ապացուցում է, որ Լեհաստանի եւ Ռուսաստանի Կալինինգրադի մարզի սահմանին պատ կառուցելու գաղափարը հիմարություն է, քանի որ տարիների ընթացքում եւ տասնամյակների ընթացքում բոլոր պատերը քանդվում են։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Պատմությունը ամեն անգամ ապացուցում է պատեր կառուցելու որոշումների հիմարությունը։ Քանի որ տարիների կամ տասնամյակների ընթացքում բոլոր պատերը քանդվում են»,-ասել է Պեսկովը։
Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը չի կարող եւ չի պատրաստվում միջամտել նման որոշումների իրականացմանը։




























